Աննա Հակոբյանը մի ամբողջ էջ գրառում է արել
ֆ-բուքում, թե որտեղ ինչ ելույթ է ունեցել, ինչպես է Հռոմի Պապի ձեռքը բռնել և այլն:
Կարծես թե ցանկը գովասանքի է արժանի, էս տիկինն ինչքա՜ն շատ բան է հասցրել` գիտուն է, գիտուն կրթվելը վերջապես մոդայիկ է:
Բայց սկսենք սկզբից:
Ի՞նչ էր անում վարչապետի կնիկը մինչև, ոչ բարով, թավշյա հեղափոխությունը:
Կասե՞ք` որ գիտական աշխատության հեղինակն է նա:
Ի՞նչ կրթություն ունի:
Որտե՞ղ է գրված նրա գիտական ներդրումների մասին։
Չկա՛:
Չի՛ք:
Կա միայն մի իրականություն` տիկինն օգտվելով իր ամուսնու վարչական ռեսուրսներից, փողեր է վատնել, նրա համար վարչապետի աշխատակազմը ռեֆերատներ է կազմել։
Սա պարզապես կոռուպցիայի մի այլ մակարդակ է: Իրականում իսկապես գիտուն ու կիրթ անհատները, բարձր ամբիոնից, իրենց քննադատողներին չեն որակում Աննա Հակոբյանին հատուկ բառերով` տգետ, համբալ, փոքր ուղեղիկ և այլն։
Եթե էսօր քեզ աշխարհի ամբիոններից լսում են, ապա ի հարգանք Հայոց աշխարհի ու նրա նվիրյալների, ի հարգանք Հայաստանի հանրապետության և ոչ թե քո նվաճումների համար։
Գևորգ ՍԱՐԴԱՐՅԱՆ